Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արազ Պապիկյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։

Նշենք, որ Արազ Պապիկյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է։