Ինչո՞ւ է աղմկում Սուրեն Խաչատրյանը


Սուրիկ Խաչատրյանը խաբել է Սերժ Սարգսյանին և Հովիկ ԱբրահամյանինՍկանդալային Սուրեն Խաչատրյանի մասին  միջազգային հանրությունն էլ սկսեց խոսել:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` երեկ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։

Միջադեպից դեռևս չի անցել 24 ժամ, սակայն քննչական մարմիները արդեն մի քանի հոգու հրավիրել է հարցաքննության, սակայն դեռևս նախաքննություն է ընթանում:

Նույն ժամանակահատվածում  Սուրեն Խաչատրյանի մասին գրեցին միջազգային մի քանի լրատվամիջոցները, որոնք թղթակիցներ ունեն Հայաստանում, դեպքի մասին գրեցին նաև ադրբեջանական կայքերը:

Պետք է նկատել, որ Սյունիքի մարզպետի մասին այս ընթացքում տարածվող  լուրերը հայկական գրեթե բոլոր  ԶԼՄ-ներում զբաղեցնում է ամենաընթերցված նյութերի «պատվավոր» հորիզոնականում:

Politik.am-ը, բացարձակապես չցանկանալով խոչընդոտել նախաքննությանը, սակայն չի կարող առաջ չքաշել մի վարկած, որն ամենատրամաբանական է համարվում այս ընթացքում:

Սոցիալական կայքերի օգտատերերը երեկվանից բուռն քննարկումներ են ծավալում այս թեմայով: Փաստ է արդեն այն, որ Սուրեն Խաչատրյանի միջադեպը մոռացության տվեց նույն անձի որդու` Տիգրան Խաչատրյանի,  շուրջ  կատարվող իրադարձությունները, իսկ Տիգրան Խաչատրյանը, մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, մասնակից է Գորիսի հայտնի  միջադեպին, որի հետևանքով կան վնասվածք ստացած քաղաքացիները:

Սյունիքի մարզպետի տղայի մասին ամեն օր գրում  էին  լրատվամիջոցները, իսկ այսօր արդեն խոսվում է միայն Խաչատրյան Սուրենի մեքենայի վրա արձակված կրակոցը: Սովորաբար զոհի կերպարով հանրությանը մոլորեցնել ավելի հեշտ է ստացվում:

Սյունիք մարզում Խաչատրյան ընտանիքի կամ ընտանիքի անդամների մասնակցությամբ սա ոչ առաջին և, ցավոք նաև, ոչ էլ վերջին պատմությունն է լինելու, քանի որ հասարակությունը խաչատրյաննների նկատմամբ արդարադատություն իրականացնող դեռևս չի տեսել:

2013 թվականին էլ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ սպանվեց Ավետիք  Բուդաղյանը, որից անմիջապես հետո Սուրեն Խաչատրյանը հրաժարական տվեց և ապ նորից, ամիսներ անց,  նշանակվեց մարզպետ :

Անժխտելի փաստ է, որ Սուրեն Խաչատրյանը ծանրակշիռ  ծառայություններ է մատուցում գործող իշխանություններին և դրա համար էլ, հավանաբար,  չեն ցանկանում հրաժարվել Սուրեն Խաչատրյանի «ավանդից»:

Նշենք, որ իշխանությունները երբեք չեն պարվում Սյունիքում, իսկ վերջին տեղական հանրաքվեում, իրականում, դժվար թե 94 տոկոս կողմ լինեին սյունեցիները համայնքների խոշորացմանը:

Չմոռանանք նաև, որ Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա կրակելուց առաջ սպանվել է Ավետիք Բուդաղյանը, ծեծվել է գործարար Սիլվա Համբարձումյանը և  հիշենք նաև   1977  թվականին`  Գորիսի դպրոցի ֆուբետի թալանը:

 


Այս թեմայով