Սուրեն Խաչատրյանն անելանելի վիճակում է հայտնվել

11796463_503646143121012_658937148394259164_nՏիգրան Խաչատրյանը շարունակում է ձերբակալված մնալ:

 Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի  մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղային քննչական կոմիտեում ձերբակալել են: Խաչատրյանի տղան կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  մեղադրանքներ կան առաջադրված Սուրեն Խաչատրյանի ողբորը, նրա 2 տղաներին, Խաչատրյանի վարորդին, իսկ մեկ այլ գործով էլ՝  թիկնապահին:

Տիգրան Խաչատրյանը շարունակում է ձերբակալված մնալ, իսկ ձերբակալման որոշումից անց՝ հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Սուրեն Խաչատրյանը Կապանում դիմավորում էր Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված՝ Սփյուռքը խորհրդանշող ջահը: Ականատեսները Politik.am-ին փոխանցեցին, որ Սուրեն Խաչատրյանը հազիվ է ընթերցել իր խոսքը, որը նախապես գրած փոխանցել են նրան:

Խաչատրյանի ընտանեկան քրգործերից  վերջին դեպքն էականորեն տարբերվում է, քանի որ այս անգամ մեղադրանք է առաջադրվել գրեթե բոլորին, բացի իրենից, իսկ տղային էլ շուտով կառաջադրվի:

Սուրեն Խաչատրյանը, որը Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ  մարզպետն է, այժմ անելանելի վիճակում է հայտնվել: Նա չի կողմնորոշվում՝  ուրախանա, թե տխրի, որ ինքը ազատության մեջ է, բայց նրան տանջում է ավելի շատ այլ հարց: Խաչատրյանը միշտ իր և իրեն փոխկապակցված անձանց համար միջնորդել է Սերժ Սարգսյանին, ով  հիմա Հայաստանում չէ՝ վայելում է արձակուրդը:

Սուրեն Խաչատրյանի համար միակ «իտոգ տվողն» այժմ անհասանելի է և վաղը կլրանա Տիգրան Խաչատրյանի ձերբակալման 72 ժամը ու քննչական կոմիտեն կամ մեղադրանք կառաջադրի մարզպետի տղային կամ ազատություն կշնորհի: Վերջին տարբերակն ամենաքիչ հավանականն է, քանի որ Աղվան Հովսեփյանը ստացել է բացառիկ շանս  իր վարկանիշը բարձրացնելու համար: Սերժ Սարգսյանը Հայստանում չի, իսկ Սուրեն Խաչատրյանը չի կարող Աղվան Հովսեփյանից բան պահանջել, քանի դեռ չկա Սերժ Սարգսյանի ներքին հրահանգը:

Այսպիսով, վաղը՝ հուլիսի 28-ին, Քննչական կոմիտեն կկայացնի այն բաղձալի որոշումը, որը Աղվան Հովսեփյանը ցանկանում էր ամիսներ շարունակ իրագործել:

Բայց ասել, որ սրանով ամեն բան ավարտվում է, չարաչար սխալված կլինենք, քանի որ Քննչականի գործողություններից հետո դատախազությունն էլ պետք է քննություն հանձնի:

Դիտվել է 1,575 անգամ
 


Այս թեմայով