Որտեղից Հովիկ Աբրահամյանին և Սուրիկ Խաչատրյանին այդ միլիոնները

ՀովիկԱզգային Ժողովում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները: Հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղելու ընթացքում հիշատակեց ՀՀ պետական պաշտոնյանների դիզած կարողությունը և հարց հնչեցրեց, թե սահմանադրության որ կետի թողտվությամբ են այս մարդիկ այսքան կարողություն կուտակել, եթե մշտապես աշխատել են պետական ապարատում. «Պարոն Պողոսյան հիմա ես մեր իրականությունից մի քանի դրվագ կներկայացնեմ, որպեսզի փորձենք պարզել այդ դրվագների կապը, որևէ և գործող Սահմանադրության տեքստերի բովանդակության հետ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2013 թվականի հունիսի 1-ին մարդ է սպանել իր տան բակում: Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը կոպիտ ձևով կոծկել է Սուրիկ Խաչատրյանի մասնակցությունը դեպքին: Դրանից հետո Կոստանյանը Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է Գլխավոր դատախազի թեկանծու: Չնայած նրան, որ նա վերջին 20 տարում եղել է պետական պաշտոնյա 2012 թվականին նա հայտարարգրել է մոտավորապես 20 մլն դոլար կարողություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի անկախությունից ի վեր բացառապես եղել է պետական պաշտոնյա, բայց Աբրահամյանի և իր կնոջ 2013 թվականին հայտարարգրած դրամական միջոցները կազմել են ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, թե նոր սահմանադրության, որ հոդվածներն են արգելելու այս մարդկանց նման կարողություն դիզել: Ի պատասխան պատգամավորի հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ ցանկացած սահմանադրություն կյանքի է կոչվում քաղաքական գործիչների շնորհիվ և այստեղ ՀՀ Սահմանադրությունը մեղավորություն չունի:

Դիտվել է 263 անգամ
 


Այս թեմայով