Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ամռան ընթացքում Գագիկ Ծառուկյանի իրականացրած խոշոր ծրագրերը

Ամռան ընթացքում Գագիկ Ծառուկյանի իրականացրած խոշոր ծրագրերը

gagik-tzarukyanԱմիսներ առաջ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ աջակցելու է սպորտային համահայկական բոլոր խոշոր ծրագրերին: Որ աջակից է լինելու այն բոլոր նախագծերին, որոնք Հայաստանի համար կարևոր են: Այս հայտարարությունից երկար ժամանակ չի անցել և Politik.am կներկայացնի բոլոր այն խոշոր ծրագրերը, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կամ նրա կողմից մեջ աջակցություն են ստացել:

Առաջինը դա միանշանակ Եվրոպական օլիմպիական խաղերն էին, որոնք անցկացվեցին Բաքվում: Ի տարբերություն բոլոր մյուս երկրների Հայաստանը այս խաղերին մասնակցեց առանց  Բաքվի ֆինանսական օգնության և հայկական կողմի ծախսերն ամբողջությամբ իրականացրեց Գագիկ Ծառուկյանը: Այս խաղերին մասնակցելով Հայաստանը սպորտային և քաղաքական հաջողություններ արձանագրեց:

Հաջորդ կարևորագույն աջակցությունը եղավ համահայկական խաղերին: ՀԱՕԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը Համահայկական խաղերի անցկացման համար տրամադրել է 50 մլն դրամ: Համահայկական խաղերի իրականացման համար գործարարներից միայն Գագիկ Ծառուկյանն է, որ նման չափերի նվիրատվություն է իրականացրել:

Հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը այցելեց Լիբանան և հանդիպել կաթողիկոս Արամ Ա վեհափառին: Գագիկ Ծառուկյանը իր այցի ընթացքում հանդիպել էր համայնքային կառույցների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում է «Ազդակ» օրաթերթըՀԱՕԿ նախագահ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը 500 հազար դոլար էնվիրաբերել  Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսությանը և սիրիահայերին:

Օգոստոս ամսին Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստանում տեղի ունեցավ Սկաուտական համահայաստանյան բանակումը: Հայաստանից ու աշխարհի 15 երկրներից Բյուրականի բանակավայրում համախմբված ավելի քան 250 սկաուտ 7 օր շարունակ ոչ միայն նոր կապեր է հաստատել, այլև հասցրել է ճանաչել Հայաստանն ու հայկական մշակույթը: Համահայաստանյան բանակումի ընթացքում այս տարի առաջին անգամ իրականցվել է ՙՆոյի երկիր՚ միջազգային ծրագիրը, որը կյանքի է կոչվել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամնի հովանավորությամբ: Նպատակը արտերկրում բնակվող սկաուտներին Հայաստանը ճանաչելու հնարավորություն ընձեռելն էր:

Վստահաբար կարելի է փաստել, որ Գագիկ Ծառուկյանի այս աջակցության շնորհիվ Հայաստանը աշխարհում էլ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց: Նման ծրագրերը օգնում են մեր երկիրը պրոպագանդել տարբեր երկրների և ժողովուրդների մեջ:

Դիտվել է 147 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy