Ստյոպա Սաֆարյանը փաստերով ապացուցում է, որ եր...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանության հատուկ նշանակության վաշտը քաղաքի տարբեր մասերից անհիմն պատճառներով բերման էր ենթարկել հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին, Նարեկ Սամսոնյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին։

Ոստիկանությունն այդպես էլ պարզաբանումներ չներկայացրեց և հանրության համար անհասկանալի մնաց նրանց գործողությունների շարժառիթը։

Մինչ տարբեր շրջանակներ քննարկում էին, թե ինչ նպատակով է իրականացվում «մասկի շոուն»` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր վարկածը առաջ քաշեց։ Նա կարծում է, որ ոստիկանության կողմից այս ամենը դավադրություն է գործող իշխանությունների դեմ․ «Ոստիկանության գործողություններն անհասկանալի են մնում։ Եթե որևէ մեկին բերման են ենթարկում զենք-զինամթերքի կասկածանքով, նշանակում է, դրան պետք է նախորդած լինեին օպերատիվ լուրջ աշխատանքն ու ստացված տվյալները։ Բայց պարզվում է «ինչ-որ մեկն» ուղղակի հենց էնպես մի խմբակի «կասկածել» է, որից հետո 6-րդ վարչությունը ուղիղ եթերներով, մի քանի դիրքերից «պատահական» նկարելով, ավելին՝ բերման ենթարկվողների տեսախցիկների լայվը Save ու Share անելով ու մասկի շոույով բռնեցին, ստուգեցին ու «համոզվեցին», որ զենք-զինամթերք չկա ու բաց թողեցին? Թե Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակների պարզունակ մոտեցումն է՝ մի փոքր վախացնենք, էլ քֆուր չեն տա։ Մեր երկրին օդ ու ջրի նման պետք են նոր Ոստիկանություն ու նոր ԱԱԾ...»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ստյոպա Սաֆարյանը։

Իրականում տպավորություն էր, որ Սաֆարյանը տրամաբանական վարկած է առաջ քաշում։ Բայց կարճ ժամանակ անց Սաֆարյանի մեկ այլ գրառում բացահայտում է իշխանությունների մտադրությունը և ապացուցում է տարբեր գործիչների այն վարկածը, ըստ որի այս ամենը կատարվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ «Վատառողջության պատճառով ստիպված հեռուստացույց միացրեցի այսօր։ Պարզվում է, Արմնյուզ ուղիղ եթերով այս կլուունադան է ցույց տալիս, 5-րդ ալիքն ու մյուսներն էլ ձայնակցում են լրատվական թողարկումներով։ Հիմա եմ հասկանում այս ճամբարի քաղտեխնոլոգիաների սնանկությունը։ Անուղղակի եթեր են սփռում իրավապահ մարմինների ուժի գործադրումը, որին ողջ հասարակությունը սպասում է, ու որը չանելու համար հասարակությունը մեղադրում էր իշխանություններին։ Պատկերացնել կարելի է հասարակության ռեակցիան»։

Սաֆարյանի այս գրառումը բացահայտում է Փաշինյանի մոտիվացիան՝ ողջ հասարակությունը սպասում է, որ նոր իշխանությունները պատժեն ընդդիմախոսներին, ու որը չանելու համար հասարակությունը մեղադրում էր իշխանություններին։ Փաշինյանը երեկվա գործողությամբ, ըստ էության ցույց տվեց հասարակության ցածր կրթական մակարդակ ունեցող անդամներին, որոնք ծանրակշիռ թիվ են կազմում վարչապետի աջակիցների շարքերում, որ ամեն ինչ վերահսկվում է։