Երեկվա պրոցեսն ընտրություն կոչելը մեծ մեղք կլինի. Ստյոպա Սաֆարյան

11208655_962262430485801_1363827778250608904_nԵրեկ Հայաստանի երեք քաղաքներում` Ալավերդիում, Աբովյանում և Արտաշատում համայնքապետի ընտրություններ էին: Իսկ թե ինչպիսին էին այս ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից Politik.am-ը փորձեց ճշտել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից:

Քաղաքագետը կարծում է, որ այդ պրոցեսն ընտրություն կոչելը մեծ մեղք կլինի.«Դրանք ընտրություններ կոչելը մեծ մեղք է, քանի որ բոլոր տեղերում նշանակում էր ընտրությունների քողի տակ: Տեղի ունեցած միջոցառումները ցույց են տալիս եւս մեկ անգամ, որ Հայաստանում ընտրական ինստիտուտը ոչնչացվել է, եւ ընտրությունները բացարձակ կանխատեսելի ելքով մի միջոցառում են, որտեղ հաղթողի որոշողը ոչ թե ժողովուրդն ու ընտրողն են, այլ քաղաքական ակումբների վերնախավերի պայմանավորվածությունները»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Արտաշատի քաղաքապետ է ընտրվել վարչապ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը, Աբովյանի քաղաքապետ է ընտրվել՝ Վահագն Գևորգյանը, Ալավերդիի քաղաքապետ՝ Կարեն Փարեմուզյանը:

Դիտվել է 67 անգամ
 


Այս թեմայով