Առաջին «օրենքով գողը» եղել է Ստալինը. բացահայտում

frazi4ԽՍՀՄ տիպի երկրներում պետական անվտանգությունը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել հասարակական կյանքի ամեն ոլորտ: Հասկանալի է, որ պետական անվտանգությունը չէր կարող նաև իր ձեռքում չկենտրոնացնել քրեական աշխարհի իշխանությունը: ԽՍՀՄ ստեղծումից ի վեր սովետական իշխանությունները մեծ ուշադրություն դարձրեցին բանտարկյալներին և քրեական աշխարհին: Այս աշխատանքներում իր մեծ դերակատարումն ունեցավ Իոսիֆ Ստալինը, որը երիտասարդ տարիներին Կովկասում հայտնի գող էր: Այն ժամանակ նրան ճանաչում էին, որպես Կոբա և հենց Ստալինն էր, որ դեռ սոցիալիստական հեղափոխությունից փորձում էր գաղափարներ մտցնել քրեական աշխարհում և ստեղծել էր իր խմբավորումը, որը և հետագայում համագործակցեց հեղափոխականների հետ ու նրանց մեծ աջակցություն ցուցաբերեց: Եվ ահա Ստալինի ջանքերով իր ստեղծած առաջին հանցավոր խմբավորման կանոներով փորձ արվեց համակարգել քրեական աշխարհը: Այս ժամանակ էր, որ հիմք դրվեց «օրենքով գող» հասկացությանը: Քրեական աշխարհի ԽՍՀՄ ժամանակաշրջանի զարգացումներն ուսումնասիրելով կարելի է ենթարդել, որ առաջին «օրենքով գողը» եղել է Ստալինը և այս աշխարհի գործող կարգ ու կանոնը դրվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից:

Մանրամասնները տեսանյութում.

Դիտվել է 652 անգամ
 


Այս թեմայով