Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանու...

Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, հավելել է.

«Դրա դրսեւերումներից մեկն էլ հայոց եկեղեցու դեմ վնգստալու նրանց պատրաստակամությունն է։

Վեհափառ տեր,

այնուամենայնիվ վստահ եմ, որ քրիստոնեական սիրով եւ ողորմածությամբ՝ Ձեր հայրապետական օրհնանքից բաժին կհանեք նաեւ եղեկեցու եւ Ձերդ սրբության դեմ վայրահաչողներին։ Քանզի նրանք կյանքում գոյություն ունեն թյուրիմացաբար, պաշտոններ են զբաղեցնում դժբախտ պատահականության արդյունքում, եւ խիստ ժամանակավոր են։ Իսկ Հայ ժողովուրդը, իր քրիստոնեական հավատքն ու հայոց եկեղեցին հավերժ են։ Աստված պահապան մեր Երկրին, Ժողովրդին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»: