Սպիտակ տանը հայտարարել են Թրամփի խելագարությա...

Սպիտակ տանը CNN-ի ավագ թղթակից Ջիմ Ակոստան իր ապագա գրքում մեջբերել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի արտահայտությունը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «խելագար» է անվանել։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ակոստան Թրամփի՝ լրագրողների դեմ «պատերազմի» մասին գիրք է գրում, որոնց նախագսհը մշտապես մեղադրում է ստախոսության և կեղծ լուրեր տարածելու մեջ։ Գիրքը նա նա վերնագրել է «Ժողովրդի թշնամին․ Վտանգավոր ժամանակ ճշմարտության համար Ամերիկայում» (Emeny of the People: A Dangerous Time to Tell the Truth in America)։

Ակոստայի պնդմամբ՝ Սպիտակ տան պաշտոնյան իր հետ անձնական զրույցում խոստովանել է, որ նախագահը «խելագար է»։