Սպիտակ Տան առաջ մի մարդ փորձել է ինքնահրկիզվե...

Միացյալ Նահանգներում Սպիտակ Տան առաջ մի մարդ փորձել է ինքնահրկիզվել: Նա այրել է իր բաճկոնը:

Դեպքին վրա հասած հատուկ ծառայություններ իրականացնող ջոկատը արագ մարել է կրակը: Այդ ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը հանդիպում ուներ:

Տղամարդը ստացել է թեթև այրվածքներ, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա դրդապատճառներն անհայտ են: Ոստիկանությունը կասկածում է, որ վերջինն ունի մտավոր շեղումներ: