Սպայկայի բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ

Սպայկա ընկերությունից հայտնում են, որ 13.11.2019 թվականին Սպայկա ընկերության արտադրած 20 տոննա պանիրը ընկերության բեռնատարով արտահանվեց Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ: Ուղարկվեց այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:

Մինչ պանիրը բարձելը և ուղարկելը՝

  1. ՀՀ ՊԵԿ-ի կողմից 07.11.2019 թվականին տրվել էր հանձնարարական, որով կատարվեց չափագրում պանրի գործարանում՝ պանրի արտադրության, կաթի մթերման  և այլ պահանջների ուսումնասիրություն:
  2. Ընկերության հայտով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի և  «Արմէքսպերտիզա» ՍՊԸ ներկայացուցիչները կատարել են արտագնա ուսումնասիրություն ընկերության պանրի գործարանում՝ փորձաքննության իրականացման համար ծանոթանալու, ստուգելու պանրի արատադրման ողջ գործընթացը՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը, այդ թվում՝ Հայաստանի ֆերմերներից մթերվող կաթի, պանրի այլ բաղադրատարրերի ձեռքբերման փաստաթղթերը:
  3. Ընկերության խնդրանքով պանրի գործարանում են եղել նաև ՀՀ ՍԱՊԾ ներկայացուցիչները, որոնք ևս տեղում ծանոթացել են պանրի արտադրության գործընթացին:

 

Ընկերությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի կողմից ստացել է ապրանքի ծագման սերտիֆիկատը (CT-1), ապրաքնի ծագման փորձաքննության ակտը, որի համար տրամադրվել է մոտ 500 էջ փաստաթղթեր: