«Սպայկա»-ի դեմ իրականացվող արշավի մութ կողմեր...

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն «Սպայկա» ընկերությանը մեղադրում է պետությունից 7.036.666.312 հարկեր թաքցնելու մեջ։ 

Շատերի համար տարօրինակ է «Սպայկա» ընկերության դեմ սկսված այս գործընթացը։ Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր նույն ընկերության կողմից հիմնադրված պանրի գործարան։ Գործարանի տնօրինության հետ վարչապետը քննարկում էր գյուղատնտեսության ոլորտում սպասվող առաջընթացի հարցը, որը պետք է տեղի ունենար ընկերության կողմից մեծաքանակ կաթի մթերման արդյունքում։

Ընկերության դեմ կազմակերպված արշավը նման է «բիզնես խլելու» պրոցեսի։ Այսպես նկատելի է հատկապես այն դեպքում, երբ «Սպայկա»-ի դեմ սկսված արշավին զուգահեռ բավական ակտիվ գովազդային արշավ են սկսել իշխանափոխությունից հետո ստեղծված մի քանի ընկերություններ, որոնք առաջարկում են նույն ծառայությունները։

Մեր նախնական տեղեկությունների համաձայն՝ որոշ նորաստեղծ ընկերությունների հետևում կանգնած են իշխանության ներկայացուցիչներ, և  «Սպայկա»-ի դեմ սկսված պրոցեսը կարող է մեծ եկամուտներ ապահովել նրանց կողմից հովանավորվող ընկերություններին։