Սպայի պատիվը պահանջում է չխաղալ քաղաքականությ...

Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարոնա'յք սպաներ: Սպայի պատիվը պահանջում է չխաղալ քաղաքականություն, չսպասել հետոին, ակնարկներով հեռանալու հայտարարություններ չանել: Հայ ժողովրդի կյանքում այս վճռական պահին, երբ ժողովրդի կողմից վստահության կանխավճար ստացած իշխանությունն ապիկար կառավարմամբ լքում է իր ժողովրդին` սպայի պատիվն ու կոչումը պահանջում են չսքողել իրականությունն այն ժողովրդից, որին դուք կոչված եք ծառայելու:

Եվ եթե համատարած հղումներ եք անում ոստիկանական և գաղտնի ոստիկանական սպայերի պատիվներին, ապա օրինակ սահմանեք և բաց տեքստով տեղեկացրեք թե ինչ է եղել և ինչու է եղել: Ձեր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ուզում եք ասել, որ ձեր հավատարմությունը ժողովրդին է և ոչ անհատին և որ հաշվետու եք միայն նրան: Շնորհակալ եք նույնպես նրան և ոչ նրան, որ ձեզ ժամանակին սպառնացող առնվազն մոռացությունից առաջ բերեց և նոր կարիերա ստեղծեց ձեզ համար: Ուրեմն սպայի պես ներկայացրեք այդ հաշվետվությունը և ասեք թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի: Մենք իրավունք ունենք դա իմանալու, դուք` պարտավորություն դա ասելու»։