Այսօր սպանվեց հազար եզդի

Yezidi Genocide in Iraq by Kurds 14-15.08.2007Օգոստոսի 14-ին լրացավ Իրաքի եզդիբնակ Թըլ Ազար և Սբա Շեխ գյուղերի 1000 եզդիների զանգվածային սպանության  8-ամյակը, որտեղ հալածանքները դեռ շարունակվում են, իսկ հետեւանքըՙ հարյուր հազարավոր եզդիներ այժմ արտագաղթում են իրենց պատմական բնօրրանից: 2007 թվականի այս արյունալի դեպքերցի հետո  Իրաքի կենտրոնական և քրդական ինքնավարության իշխանությունները, որևէ քայլ չձեռնարկեցին, որպեսզի եզդիներն ապրեն ավելի ապահով և անվտանգ: Այս տարիների ընթացքում չպատժվեցին, այն իսլամական գործիչները, որոնք ամենատարբեր առիթներով սպանում էին եզդիների: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը վստահ է, որ 2014 թվականի եզդիների ցեղասպանությունը հետևանք էր 2007 թվականի ցեղասպանության չդատապարտման: Մենք այստեղ տեսնում ենք նաև եզիդ ժողովրդի մեղավորությունը, քանի որ 2007 թվականից հետո պետք է անհրաժեշտ հետևություններ արվեյին և միջոցառումներ ձեռնարկվեր, որպեսզի չլիներ 2014-ը: Համայն եզդի ժողովրդին, անկախ կուսակցական պատկանելիությունից մնում է միայն մեկ բան, համախմբվել և հանդես գալ միասնական ճակատով՝ ընդհանուր թշնամու դեմ:

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով