Աղմկահարույց քաղաքական սպանություններ Հայաստանում

231491861377324441Քաղաքական սպանություններ եղել են և կլինեն աշխարհի բոլոր երկրներում, անգամ ժողովրդավարության բնօրրան համարվող ԱՄՆ-ում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքական սպանությունները բավական շատ են եղել: Հայաստանի անկախության տարիների ընթացքում սպանվել են 32 հոգի. նրանց թվում են նաև մարտի 1-ի 10 անմեղ զոհերը:

1990 թվականի օգոստոսի 29-ին սպանվում են ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը՝ ՀԱԲ-ի շտաբի զինական միասնության բանակցություններ վարելու ժամանակ՝ դավադիր գնդակից: Սպանություններն այդպես էլ չեն բացահայտվում:

1993 թվական, մայիսի 3-ին Խանջյան փողոցում սպանվում է Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները: Նրանց վրա արձակվել էր մի քանի տասնյակ գնդակ՝ ավտոմատի կրակահերթով:

1993 թվականի հուլիսի 21, առավոտյան Երեւան, Կոմիտասի անվան այգում Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը:

1994 թվականի դեկտեմբերի 18-ին, Երևանի իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը: Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների հետևից, սակայն չի հասցնում փրկել Գալստյանին:

1998 թվականի օգոստոսի 6-ին, Երևանում սպանվում է ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով՝ սպանել է տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել:

1998 թվականի դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շքամուտքում սպանվում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին: Սպանությունը չի բացահայտվում

1999 թվականի փետրվարի 9-ին Պաշտոնական վարկածով ինքնասպան է լինում ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: Կրակոցները, սակայն, կատարվել են երկու անգամ՝ գլխի և սրտի շրջանում:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը խորհրդարանում գնդակահարում է ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Այժմ ահաբեկիչները ցմահ ազատազրկում են կրում:

2001թվականի սեպտեմբերի 11-ին իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: Սպանությունը բացահայտված չէ:

2002 թվականի դեկտեմբերի 28-ին իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը:

2006 թվականի սեպտեմբերի 6-ին ծառայողական մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից սպանվում է ՀՀ Հարկային ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանը:

2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում սպանվեցին 10 ՀՀ քաղաքացիներ: Հանցագործները դեռևս բացահայտված չեն:

2009 թվականի փետրվարի 3-ին Բարբյուսի փողոց Իր տան շքամուտքում սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: Սպանությունը բացահայտված չէ:

 


Այս թեմայով