Աղմկահարույց սպանության գործիք զենքը տրամադրել էր ԱԳՆ-ն. նոր մանրամասներ

8ec398782724d63e432c5c9f10baf19bԵրեկ՝  հուլիսի 29-ին, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ամուսիններ Հովհաննես և Լուսինե Մխիթարյաններին սպանած կասկածյալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս հայտնաբերել են հրազենային վնասվածքով. նա իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր վրա: Այս մասին գրում է «shamshyan.com»-ը և հավելում, որ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ատրճանակը, որով նա կատարել էր սպանությունը և այնուհետև փորձել ինքնասպան լինել, նրան տրամադրել է Արտաքին գործերի նախարարությունը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածները 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են եղել: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հ.Գ. Հուլիսի 31-ին Politik.am-ին ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրեցին, որ «ՀՀ ԱԳՆ-ն զենք տրամադրելու որևէ իրավասություն չունի»: Նշենք, որ  սկզբնաղբյուր կայքում նշված նյութը խմբագրվել է և փոփոխվել: Ավելացվել է՝ «Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ատրճանակը, որով նա կատարել էր սպանությունը և այնուհետև փորձել ինքնասպան լինել, նրան տրամադրել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը» նախադասությունը:

Դիտվել է 2,931 անգամ
 


Այս թեմայով