Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչո՞ւ է Գարեգին Բ-ն թաքցրել Գրիգորիս Սրբազանի սպանության լուրը

Ինչո՞ւ է Գարեգին Բ-ն թաքցրել Գրիգորիս Սրբազանի սպանության լուրը

27195b610450165b003d34935a79907eՀասարակության լայն շրջանակներում գնալով աճում են Գարեգին Բ-ի նկատմամբ քննադատությունները, բողոքները, դժգոհությունները և ապստամբությունները, որոնք երբեմն էլ վերածվում են ատելության ու թշնամանքի: Շատերին է հայտնի, թե նա ինչպիսի պայմաններում գրավեց Գրիգոր Լուսավորչի գահը: Եթե այն ժամանակ չլիներ վարչապետ Վազգեն Սարգսյանը, և Լուիզ Սիմոն Մանուկյանն էլ 20 միլիոն դոլար չտրամադրեր Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին արք. Ներսիսյանին, ապա այսօր մենք ուրիշ կաթողիկոս կունենայինք: Բայց բախտի քմահաճույքով ունենք այս մեկին, որից օր առաջ ազատվելը փրկություն է հայ ժողովրդի համար: Կաթողիկոսի թեման դարձել է հիթ` բոլոր առաջատար թերթերում: Նրա մասին խոսում են սոցիալական կայքերում, տրանսպորտում, փողոցում, սրճարաններում, եկեղեցու բակերում, անգամ` ինքնաթիռում: Եվ իհարկե խոսում են վատը, միայն վատը: Այդ խոսակցությունների հիմնական թեմաներն են Գարեգին Բ կաթողիկոսի ապօրինի զավակները, շվեյցարական և այլ բանկերի միլիոնները, «գիժ Գրիգորի» տղա լինելը, ԿԳԲ-ի գործակալ աշխատելը, նրա աշխարհիկ ու մանրախնդիր կենցաղը, փոքրոգի և դաժան վարվեցողությունը, դրամապաշտ և աստվածանարգ կեցվածքը, վրեժխնդիր և հիշաչար բնավորությունը և այլն: Պարզվում է, որ Գարեգին Բ-ն նաև մասոն է և մասոնական բարձր օթյակի կամ լոժայի անդամ է: Սա մեզ այլևս չի զարմացնում` տեսնելով նրա հակաքրիստոնեական գործողությոններն ու անմարդկային արարքները: Վերջերս հասարակական մեծ աղմուկ բարձրացրեց այն հանգամանքը, որ Մայր Աթոռը հրաժարվեց մկրտել Արևմտյան Հայաստանից եկած և բռնի իսլամացած ծպտյալ հայերին, որոնք փափագում էին վերադառնալ իրենց արմատներին: Գարեգին Ներսիսյանը Կիսլավոդսկից, որտեղ հանգստանում էր, հրամայեց այդ անձանց չմկրտել: Հետո Էջմիածնի Տեղեկատվական համակարգը սկսեց ստեր հորինել և հեքիաթներ պատմել` իրենց արարքը արդարացնելու համար: Այս հարցերով զբաղվող Կ. Պոլսի Սբ. Խաչ դպրեվանքի շրջանավարտ Սարգիս Հացպանյանը իր մամուլի ասուլիսից հետո հանդես եկավ նաև հայտարարությամբ` հրավիրելով Էջմիածնի ներկայացուցիչներին բանավեճի, որպեսզի մեկ առ մեկ հերքի կաթողիկոսի ստերը: Դե մեր կաթողիկոսին էլ բնությունը տվել, չի խնայել: Այնպիսի ստեր է հորինում, որ մտքովդ անգամ չի անցնի, թե կաթողիկոսը կամ Մայր Աթոռը սուտ է խոսում: Գարեգին Բ-ն սուտ խոսեց, երբ պատասխան նամակով հակադարձեց Նորվան արք. Զաքարյանի հրաժարականին, թե իբր ինքը Նորվան Սրբազանի արժանապատվությունը չի վիրավորել և օտար հյուրերի ներկայությամբ չի պախարակել նրան: Գարեգին Բ-ն սուտ խոսեց, երբ իր հավատարիմ խամաճիկ եպիսկոպոսներին թելադրեց պատասխանել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի բաց նամակին, թե իբր ինքը չի պահանջել Երուսաղեմը թեմի վերածելու գաղափարը: Գարեգին Բ-ն ամեն անգամ սուտ է խոսում, երբ «եկեղեցականի անհարիր ընթացքի» պատրվակով և առանց հիմնավոր պատճառաբանության եկեղեցական ծառայությունից հեռացնում է շատ արժանավոր և բանիմաց հոգևորականների` իրեն չստրկանալու և հավատք քարոզելու պատճառով: Մինչդեռ հենց կաթողիկոսի և նրա շրջապատի վարքն է անհարիր և ենթակա կարգալուծության: Այս ամենը քիչ էր, հիմա էլ Գարեգին Բ-ն ուրիշ սուտ է հորինել` թաքցնելու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Բունիաթյանի մահվան իսկական պատճառը: Ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության` «Մարտի 7-ին Ուկրաինայի Խարկով քաղաք կատարելիք այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը»: Առաջին հայացքից շատ անմեղ թվացող հայտարարություն է: Բայց միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ Գրիգորիս արք. Բունիաթյանը հանկարծամահ չի եղել, այն էլ` հյուրանոցում: Ուկրաինայի թեմի քահանաներից մեկը փոխանցեց, որ Գարեգին Բ-ն ստել է և Առաջնորդի մահվան բուն պատճառը թաքցրել է հանրությունից: Համաձայն փոխանցված տեղեկության` Գրիգորիս Սրբազանին սպանել են Ուկրաինայում, քանի որ նա ավտովթարի զոհ էր տվել: Զոհվածի հարազատները դիմել են դատարան, բայց Գարեգին Բ-ն ամեն գնով փորձել է կասեցնել դատական գործընթացը և իր կապերով հասել էր հաջողության: Փաստորեն, կաթողիկոսը ոչ միայն ծածկել, այլև հովանավորել է հանցագործությունը: Նույնիսկ եկեղեցական օրենքը թույլ չի տալիս սպանություն կատարած հոգևորականին շարունակել իր ծառայությունը: Իսկ Գարեգին Ներսիսյանը, ինչպես միշտ, ճարպիկ է գտնվել և գործի դրել իր ողջ կարողությունները: Բայց, ինչպես առածն է ասում, ստի ոտքը կարճ է: Դա էր պատճառը, որ Գրիգորիս Սրբազանի դագաղը փակ էր Սբ. Գայանե վանքում, իսկ նրա վերջին օծումը կատարվել էր Ուկրաինայում: Բա՛, այսպիսի բաներ. կաթողիկոս ունենք, աշխարհը չունի: Մեզ միայն կփրկի կա՛մ նրա մահը, ինչը չենք կամենում, կա՛մ բռնի ուժով գահընկեցությունը, ինչը քիչ հավանական է թվում, քանի որ Գարեգին Բ Ապարանցին բարոյականություն ու ինքնասիրություն չունի, որ մարդավայել կերպով թողնի Լուսավորչի գահը և հեռանա` տեսնելով ու լսելով, թե ինչպե՛ս մի ամբողջ ազգ բամբասում է իրեն և վաղուց չի ցանկանում նրան տեսնել որպես իր կաթողիկոսը: Վերևն Աստված կա, արդար դատասրան, ու Գարեգին Ներսիսյանի օրերը հաշված են. նրա մոտ Նյու Յորքի հիվանդանոցի բժիշկները կոկորդի քաղցկեղ են հայտնաբերել….

Ակսել Համբարձումյան

Դիտվել է 1,200 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy