Հայաստանը 10 հազար դրամով սպանողները

12422396_981594241918805_1433423211_oՀայաստանից շարունակվում է մարդկանց գլխապատառ արտագաղթը: Այսօր Հայաստանից արտագաղթողների թիվը այնքան մեծ է, որ ուղևորափոխադրող ընկերությունները նվազագույն սակագներով անգամ մեծ եկամուտներ են ստանում: Հայաստանից դուրս եկողների մեծ մասը գնում է Ռուսաստանի Դաշնություն: Հայաստան-Ռուսաստան ուղղությամբ ուղևորափոխադրումներ հիմնականում իրականացվում են ավտոբուսներով: Օրերս «Սասունցի Դավթի» կայարանի  մերձակայում հանդիպեցինք հերթական ավտոբուսների շարքին, որոնք ընդամենը 10 000 դրամով մարդկանց տեղափոխում են ռուսաստանի Դաշնություն: Զարմանալի է, որ այսօր անգամ Լեռնային Ղարաբաղ գնալն է ավելի թանկ հաճույք, քան Ռուսաստանի Դաշնություն:

 


Այս թեմայով