ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սորոսը Հայաստանում ծախսում է Ալիևի...

«Այսօր Աժ-ում ելույթ է ունենում Սորոսի փորձագետ Ռուբեն Կարանզան, որի այցից հետո  բոլոր երկրներում քաղաքացիական պատերազմներ և բախումներ են սկսվել: Անցյալ տարի հուլիս ամսին մեր իշխանությունները կիսագաղտնի պայմանններում Կարանզային Հայաստան են բերել: Կառավարությունը իր պաշտոնական էջում տեղադրել է այդ հանդիպումից լուսանակարներ, բայց կոնկրետ այդ փորձագետի լուսանակարը չի տեղադրել: Մենք այդ լուսանկարը հանեցինք Կարանզայի թվիթերյան էջից, որտեղ նա Նիկոլ Փաշինյանը և Սորոսի Լարիսա Մինասյանը քննարկում են անցումային արդարադատության անցման պայմանները: 

Ձորջ Սորոսը Իլհամ Ալիևի մտերիմ մարդկանցից  է, իմ տեղեկություններով` նա իր հիմնադրամի համար գումարներ ստանում է Ալիևից: Սորոսը Հայաստանում իր գումարները չի ծախսում»- այսօր Աժ-ի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Նարեկ Մալյանը: