Սորոսի հիմնադրամը ակտիվ մասնակցում է «Կուսակց...

Հայաստանում ընթանում են ակտիվ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներառված են փորձագետներ, կուսակցությունների և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:

Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Նպատակն է հզորացնել և ինստիտուցիոնալ առումով կայացնել կուսակցական համակարգը, քանի որ տասնամյակներ շարունակ դրանք ձևավորվել են անձերի շուրջ և կախված են եղել նրանց ռեսուրսներից: Ուստի, պատահական չէ, որ համաձայն վերջին հարցումների՝ հանրության վստահության աստիճանը կուսակցությունների նկատմամբ չի գերազանցում մի քանի տոկոսը:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է հստակեցնել կուսակցություններին տրվող ֆինանսավորման եղանակը, քանի որ նախկինում պետական ֆինանսավորումից միայն խորհրդարանական կուսակցություններն են օգտվել։ Վերջին 10-ը տարիների ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 միլիոն դրամ։ Դրա առյուծի բաժինը, մոտ 70-80 տոկոսը գնացել է իշխող կուսակցություներին:

Հետաքրքիր է, որ օրենսդրական նածագծի պատրաստմանը ազդեցիկ մասնակցություն են ունենում ամերիկացի Ջորջ Սորոսին պատկանող Բաց հասարակության հիմնադրամների հետ փոխկապակցված գործիչներ։ Իշխանության կողմից աշխատաննքերը համակարգում է  Սորոսի հիմնարդամի հետ ակտիվ համագործակցած և ֆինանսական աջակցություն ստացած պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Աշխատանքներին մասնակցում է նաև Սորոսի հիմնադրամի հետ փոխկապակցված Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը։