Սորոսականները լարում են իրավիճակը Արցախում․ մ...

Արցախի նախագահական ընտրություններում Սորոսի հիմնադրամի շահառուների աջակցությունը վայելող Մասիս Մայիլյանը չկարողացավ հաղթել, իսկ երեկ հրաժարվեց մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին։ Դրանով, նա եւ իրեն այս պահին աջակցողները ըստ էության ընդունեցին իրենց պարտությունը ընտրություններում։

Մայիլյանը այս մասով հայտարարություն տարածեց և կոչ արեց արցախցիներին չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին․«․․․Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․․․»։

Սորոսականների համար ակնհայտ է դարձել, որ ընտրություններում իրենք ջախջախիչ պարտություն են կրելու, քանի որ իրենց հիմնական հենարան Սամվել Բաբայանը հրաժարվել է աջակցել իրենց թեկնածուին ընտրությունների երկրորդ փուլում։ Իրենց համար Արցախում իրավիճակ փոխելու միակ գործիքը մնացել է խժդժություններ առաջացնելը, որին լծվել են հանրահայտ սորոսակնները։

Գործընթացի գլխին կանգնած է սորոսական, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Արսեն Խառատյանը։ Նա գործի է դրել արևմտյան իր բոլոր կապերը և հնարավոր բոլոր մեդիահարթակներում սևացնում է Արցախում տեղի ունեցած ընտրությունները։ Իսկ երեկ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախում քաղաքկան ճգնաժամ է․«Արցախում քաղաքական ճգնաժամ է։Արցախի ընտրություններին հետեւող գործընթացներից մի շարք մտահոգիչ ազդակների ենք ականատես լինում: Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքների, ինչպես նաեւ դրանց երկրորդ փուլի շուրջ կոնսենսուս չկա»,-գրում է Խառատյանը:

Պայքարին միացել է Սորոսի հիմնադրամի շահառու Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում (Արցախում կազմակերպության գրասենյակը գործում է Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ)։ Ընտրությունների հաջորդ օրը Իոաննիսյանը մեղմ գնահատականով էր հանդես եկել, իսկ երբ , որ Մասիս Մայիլյանը բոյկոտի կոչ է անում Իոաննիսյանը առավել կտրուկ գնահատականներ հնչեցրեց․ «2017 թվականին Հայաստանում քվեարկության գաղտնիությունը էապես ավելի քիչ է խախտվել, քան այժմ Արցախում: Նույն մեթոդաբանությամբ արված դիտորդության ընթացքում էապես ավելի եզակի են եղել քվեաթերթիկ նկարելու ու բաց քվեարկելու դեպքերը»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հետո պայքարին միացավ Սորոսի ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների կողմից հիմնադրված «Ականատես» դիտորդական առաքելությունը (Արցախում դիտորդական առաքելությունը գործում է Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ), որը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում եղած խախտումները կարող էին ազդել արդյունքների վրա։ Թե խոսքը ինչ խախտումների մասին է և ինչպիսի ազդեցություն կարող էին ունենալ դրանք դիտորդական առաքելությունը չի մանրամասնում։ Այս դեպքում հասկանալի է նպատակը՝ վարկաբեկել Արցախի ընտրությունները ու կարևոր չէ, որ չկան կոնկրետ փաստեր։

Այս ամենի վերջնարդյունքը լինում է այն, որ Արցախի հեղափոխական կուսակցությունը բողոքի ակցիաներ է սկսում Ստեփանակերտում։ Հետաքրքիր է, որ բողոքի ակցիա կազմակերպողները բողոքում են միայն նախագահական ընտրությունների արդյուքններից, այն դեպքում, երբ կուսակցությունը մասնակցել է միայն խորհրդարանական ընտրություններին։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Սորոսի ֆինասնավորմամբ գործող կառույցներն ու անհատները վերջին ճիգերն են գործադրում, որպեսզի խառնաշփոթ առաջձացնեն Արցախում։ Միայն այդ ճանապարհով իրենք կկարողանան քաղաքակն դերակատարում ունենալ Արցախում։ Բայց նրան նպատակների իրագործումը կարող է լինել վտանգավոր Արցախի գոյության համար ու կարևոր է, որ իրավապահ մարմինները գործեն ժամանակին և գրագետ։