Հայտնի լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովն իր Տելեգրամյան ալիքում անդրադարձել է ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի հրապարակած տեսանյութին: Հիշեցնենք, որ Մալյանն իր ՖԲ էջում հրապարակել էր մարտի 3-ի լույս 4-ի գիշերն իր տան շքամուտքի մոտ իր նկատմամբ սորոսականների կողմից իրականացված կազմակերպված և խմբակային հարձակման և առևանգման փորձի տեսանյութը:
Սոլովյովը գրել է.
«Իսկ սա սորոսական Ռեստարտ խուլիգանական խմբի ակտիվիստների՝ ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մալյանի վրա հարձակման տեսանյութն է : Հանցագործները մինչ օրս ազատության մեջ են՝ չնայած արարքի ծանրությանը»: