Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է. հ...

Տարբեր տեղեկություններ են տարածվում իրանցի գեներալի հուղարկավորության վերաբերյալ: Դրան մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանց հոսքը այնքան շատ է եղել, որ սկսվել է հրմշտոց: Քաղաքի շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ դրա պատճառով զոհվել է առնվազն 35, վիրավորվել՝ 50 մարդ:

Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ սկսված հրմշտոցի պատճառով գեներալի հուղարկավորությունը հետաձգվել է: Այս պահին դեռ չի նշվում, թե երբ այն տեղի կունենա: