Սննդային թունավորման ախտանշաններով «Նորք» ինֆ...

Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս  մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։

Հիվանդների  վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր հիվանդներից վերցվել են կենսանմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են):