Սլովենիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագ...

Սլովենիան վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այս մասին այսօր համաձայնագրի կնքման 2-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

Նշենք, որ արդեն ԵՄ 17 անդամ երկիր վավերացրել է համաձայնագիրը: