Սլովենիան Իրաքում ԱՄՆ բազայից դուրս է բերում...

Սլովենիան որոշել է Իրաքում ամերիկյան բազայից իր զինվորականներին տարհանել: Նման որոշում է կայացվել Իրանի հրթիռային հարվածներից հետո: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Կարլ Էրյավեցը:

«Պայմանավորված Էրբիլի օդանավակայանի վրա կատարված հարձակմամբ՝ պաշտպանության նախարար Կարլ Էրյավեցը որոշել է վեց զինվորականներին, ովքեր «Անսասան վճռականություն» գործողությանն էին մասնակցում, դուրս բերել դրա անցկացման տարածքից: Որոշման մասին տեղեկացվել է Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը, ով երկրի ԶՈւ գլխավոր հրամանատարն է, ինչպես նաև վարչապետ Մարյան Շարեցը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ Սլովենիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակման հետևանքով իրենց զինծառայողներից որևէ մեկը չի տուժել: Թե որն է լինելու զինվորականների նշանակման նոր կետը, չի հաղորդվում: