«Սիստեմա» ԲՖԿ-ն երաշխավորել է Ռոբերտ Քոչարյան...

«Սիստեմա» Բաժնետիրական ֆինանսական կորպորացիա հանրային բաժնետիրական ընկերությունը երաշխավորել է ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն։

Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում, որը տեղի կունենան հունիսի 29-ին։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունները նախապես քննարկվել են եւ երաշխավորվել Տնօրենների խորհրդի Նշանակումների, պարգեւատրումների եւ կորպորատիվ կառավարման կոմիտեի կողմից։