Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունն առայսօ...

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել, այս մասին Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

Հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 534 քաղաքացու, կլինիկալաբորատոր հետազոտությունների թիվը 959 է: 

Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների և Սիրիահայ Օգնության Խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը: Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է: