Սիրիայում գործողությունների ընթացքում Թուրքակ...

Առաջին թուրք զինծառայողն է մահացել Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության աղբյուր» գործողության արդյունքում, հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նա հստակեցրել է, որ դա տեղի է ունեցել նախօրեին՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների ՝ սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի» (PKK-YPG) հետ բախման ժամանակ:

Միևնույն ժամանակ, չեզոքացված հակառակորդների թիվը հասել է 277-ի, ավելացրել է նա: