Սիրիայում եւ Իրաքում պարտությունից հետո ԻՊ-ի...

Սիրիայում եւ Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետությունը» հետաքրքրությունը տեղափոխում է դեպի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի տարածք, ասել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դիմակայության գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ուրբաթ օրը նա հանդես է եկել  զեկույցով Ռուսաստանի ՆԳՆ Վ.Յա. Կիկոտի անվան համալսարանում, որտեղ տեղի է ունեցել «Ծայրահեղականության եւ ահաբեկչության դիմակայության գործում միջազգային համագործակցության առաջնահերթ խնդիրները» II միջազգային գիտագործնական կոնֆերանսի բացումը։

Իլյինիխի խոսքով՝ ԻՊ գործիչները պլաններ են փայփայում կազմավորելու համաշխարհային ահաբեկչական ցանցեր, «քնած» օղակներ, որոնք կկարողանային ահաբեկչական գրոհներ իրականացնել ողջ աշխարհում։