Սիրիական բանակը շարժվում է հյուսիս՝ դիմակայել...

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Այսօր առավոտյան Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալությունը տեղեկացրեց, որ սիրիական բանակը շարժվում է հյուսիս՝ դիմակայելու թուրքական ներխուժմանը։

Եթե հավաստի է լիբանանյան «ալ-Մայադին» և քրդական «Ռուդավ» լրատվական ռեսուրսների տեղեկատվությունն առ այն,որ սիրիական բանակը քրդերի հետ պայմանավորվածությամբ և ռուսական աջակցությամբ առաջիկա 48 ժամվա ընթացքում մտնելու է Այն ալ-Արաբ (Քոբանի), Մանբիջ և Այն Իսայի մերձակայք, ապա կստացվի, որ Թուրքիայի նախանշած «անվտանգության գոտու» արևմտյան մասում սիրիական զորամիավորումները մի դեպքում մուտք կգործեն այդ «գոտի»՝ հասնելով մինչև թուրք-սիրիական սահման, իսկ վերջին երկուսում՝ կտեղակայվեն դրա հետ անմիջական շփման հատվածում։

#Սիրիա
#թուրքական_ներխուժում

Կից քարտեզում կարմիր հոծ գծով ցույց է տրված Թուրքիայի նպատակ «անվտանգության գոտին» Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ըստ թուրքական աղբյուրի»։

72613039_2802509426454165_5813200276215037952_n