Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզի պայթյունի լուր...

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել:

«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:
Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որեւէ արտառոց դեպք չի գրանցվել»,- գրել է պատգամավորը:

Նշենք, որ մասնագորապես օգտատերերից Զոհրապ Եգանյանը գրել էր. «Իջեւանի տարածաշրջանում ապրող մարդիկ հայտնում են, որ Ենոքավանի շրջակայքում ուժեղ պայթյուն են լսել, մարդիկ կան, որ հայտնում են ինքնաթիռ ընկնելու մասին: Շատ ուժեղ ձայն են լսել ու հիմա տեղեկություն չկա ոչ մի աղբյուրից: Հնարավոր է, որ ոչինչ էլ չկա, բայց կամաց-կամաց այս ամենը վերածվում է պանիկայի եւ պետք է մեկը մի բան ասի»: