Սիփան Փաշինյանը Պառավաքարի ջրագծի և լուսավորո...

Ընտրություններից հետո ինձ համար թիվ մեկ խնդիրը Բերդ համայնքի սահմանապահ Պառավաքար գյուղի բնակիչների կողմից բարձրացված՝ ջրագծերի և լուսավորության խնդիրն էր:

Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Պառավաքարի խմելու ջրագծի կառուցման ծրագիրն արդեն իսկ իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող սոցիալական ենթակառուցվածքների և տեղական տնտեսությոնների զարգացման ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 210 մլն ՀՀ դրամ, որից մոտ 55 մլն ՀՀ դրամի աշխատանքները կիրականացվեն համայնքի կողմից, իսկ մնացած աշխատանքները (մոտ 155 մլն ՀՀ դրամի)` կիրականացվեն ՀՏԶՀ-ի կողմից ընտրված կազմակերպության կողմից: Արդեն իսկ մոտ 5,2 կմ ճանապարհ լուսավորվել է այլ ծրագրով:

Շնորհակալություն Սուրեն Պապիկյանին կարևոր այս խնդրի լուծման համար:

Գրում է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում