«Սինջար»-ը կոչ է անում միանալ Բաղրամյան փողոցի պայքարին

sinjar1Էլեկտրաէներգիայի թանկացումը հուզում է ՀՀ ցանկացած քաղաքացու` անկախ սեռից, տարիքից և ազգային-կրոնականպատկանելությունից: Մենք էլ ` ՀՀ ազգությամբ եզդի քաղաքացիներս, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կայացրած որոշմանը: Այս որոշման դեմ պայքարից ելած քաղաքացիները մեր ընկերներն են, որոնց կողքին ենք նաև մենք: Մեզ համար անընդունելի է նաև ոստիկանության անօրինական պահվածքը և լրագրողների, և քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունները: <Սինջար եզդիների ազգային միավորում> հասարակական կազմակերպությունն իր զորակցություն է հայտնում ՀՀ պայքարող քաղաքացիներին և կոչ է անում իր համակիրներին ևս միանալ այս պայքարին, թույլ չտալ, որպեսզի իրագործվի այս անօրեն որոշումը

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով