ՇՏԱՊ. Հակառակորդը հրթիռահարել է մեր դիրքերը. հայկական կողմը պատասխան հարված է հասցրել

MSF Marines Continue to mentor and train the ANAՔաղաքական Իրավական լուրեր Հասարակություն Երեվանից դուրս Մշակույթ Կրթություն Սպորտ Տնտեսական լուրեր Մամուլ «Առավոտ» օրաթերթ Այլ ENG | РУС Եղանակը Երևանում Ցերեկ +4 Գիշեր —6 Փոխարժեք USD484.79 EUR530.55 RUB6.96 GBP733.83 Կարդացվել է 1967 անգամ0 ՄեկնաբանությունՏարածելՏպել13:50 | Դեկտեմբեր 12 2015 Ոչնչացվել են ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ
րետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ: Դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և ոչնչացրել ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Դիտվել է 1,149 անգամ
 


Այս թեմայով