ՇՏԱՊ. Սպանություն Երևանում

b37638129c92b6f64349181303cdf41fԻնչպես տեղեկացնում է shamshyan.com-ը   Այսօր՝ օգոստոսի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև դատական բժիշկը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 15 բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցի վրա, հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած 52-ամյա Վահան Աղաջանյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի հանձնարարականով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

b37638129c92b6f64349181303cdf41f 4754b64d40d251d3987ac19b67fa205d 5f77d29b705afbf062c3cb51e81eeeb3 b0f02f73453d6413eac516f9f58d369a eafcd3e9d6a576f426a12e87285e45f7 283a42c0f4ea5a4b853ab362d57daad9

Դիտվել է 850 անգամ
 


Այս թեմայով