Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թ...

Շրի Լանկայում 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 290-ի, տուժել է 500-ը, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 262 զոհվածի եւ 452 տուժածի մասին:

Պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանում:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն էին: