Առաքել Մովսիսյանը կարող է դատվել բռնաբարության մեղադրանքով

շմայսԱմիսներ առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել էր, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ինքը կպատժի ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանին վիրավորելու համար: Պատմագավորի հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ենթարկվում է հարձակման և հայտնվում է հիվանդանոցում: Օրեր անց այս գործի հետ կապված ձերբակալվեց 1973 թ. ծնված Արշակ Սվազյանը, ով ըստ որոշ լրատավամիջոցների կապ ուներ Առաքել Մովսիսյանի հետ: Նշվում էր, որ Արշակ Սվազյանը եղելէ  Առաքել Մովսիսյանի վարորդը:Այս դեպքի հետ կապված Առաքել Մովսիսյանը որևէ կերպ պատասխանատվություն չկրեց և որևէ կերպ բացատրություն չտրվեց, թե կատարվածի հետ ինչ կապ ունի ՀՀԿ-ական պատգամավորը: Օրեր առաջ ՀՀԿ-ական նույն պատգամավորը հայտարարում է, որ Սեյրան Օհանյանի և նրա կնոջ հետ կապված հոդվածներ գրող լրագրողներին ինքը հանիպելուց կբռնաբարի: Դատելով Առաքել Մովսիսյանի նախորդ քայլերից կարելի է ենթարդել, որ հիմա էլ բռնությունների կենթարկվեն այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք անդրադարձել են Սեյրան Օհանյանի կնոջը և որոնց դատի է տվել նախարարը (խոսքը ՀԺԱՄ.ամ և «Հրապարակ» օրաթերթի մասին է, որոնց դեմ հայց է ներկայացվել): Եվ իրականում, եթե Հայաստանում աշխատի արդարադատությունը, ապա կարելի է սպասել , որ մոտ ժամանակներս Առաքել Մովսիսյանը կարող է դատվել բռնաբարության կամ բռնաբարության փորձ կատարելու համար: Հակառակ դեպքում կստացվի, որ Սեյրան Օհանյանը և հանրապետության բարձրագույն իշխանությունները կողմանկից են բռնաբարություններով հարցեր լուծելուն:

Դիտվել է 1,318 անգամ
 


Այս թեմայով