Շիրակի պետհամալսարանի լուծարման հարցում հետաք...

«Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) լուծարման մասին լուրերը ավելի ակտիվ շրջանառվում են վերջին 4-5 ամիսների ընթացում, և այն ինչ ասեց նախարար Արայիկ Հարությունյանը նորություն չէր: Առհասարակ Գյումրիում վաղուց էին խոսում, որ Հարությունյանը և Գյուրու իր շրջապատը փորձում  են ամեն ինչ անել համալսարանը լուծարելու և դրա հիմքերի վրա ինչ-որ մուտանտ բուհ ստեղծելու համար, որի ռեկտոր պետք է նշանակվի նախարարի մերձավորներից մեկը:

Ինչ վերբերում էր Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ապա շատ զարմանալի էր, որ սուպերնախարար Հարությունյանը ուղակիորեն ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ Շիրակի պետհամալսարանում չկան ֆինանսական խնդիրներ»,-ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով ԱԺ-ում  Ա. Հարությունյանի արված հայատարաությանը, ըստ որի` համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով:

Նախարարը ավելացրել էր` եթե այդ իրավիճակը շարունակվի, բուհը լուծարելու հարց կդնեն:

Համբարյանի փոխանցմամբ` բուհի բյուջեն զրո է, և բազմաթիվ պարտքեր կան կուտակված: Ֆինանսական խնդիրները ծագել են նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի օրոք: Այս մեկ տարվա ընթացքում շինարարական-վերականգնողական աշխատանքներ չեն տարվել, երբ դասախոսները դիմում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատերին` գործողումների համար գումար ստանալու նպատակով, շատ դեպքերում մերժում են ստանում, աշխատավարձները ուշացումով են վճարվում` թեև օրենքը չի խախտվում: 

«Ի դեպ` բուհի ծայրահեղ ֆինանսական վիճակի մասին առաջինը բարձրաձայնել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2018 թ-ի սեպտեմբերի 1-ին, և շատ զարմանալի է, որ պարոն Հարությունը հայտարարում է, թե բուհը ֆինանսական խնդիրներ չունի:

Խոսելով բարոյահոգեբանական մթնոլորտից և բուհում ձևավորված խմբակներից` պետք  է ասել, որ հենց Ա. Հարությունյանն է Երվանդ Սերոբյանին, ով եղել է նախկին ռեկտորի ամենամոլի կողմնակիցը, նշանակել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: ով եղել է նախյկին ռեկտորի ամենամոլի կողմնակիցը: Լավ կլիներ ռեկտորի ժամանակվոր պաշտանակատար նշանակել մեկին, ով կապ չէր ունենա այդ խմբակներրի հետ: Երվանդ Սերոբյանի նշանակման հարցում անձնական շահ կա: Այս մեկ տարվա ընթացքում նրաքն իրագործում են ՇՊՀ-ի լուծարման ծրագիրը»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Համբարյանի խոսքով` 85-ամյան բուհում ստեղծված իրավիճակի համար հավասարապես մեղավոր է նաև իշխանությունը, որ այս մեկ տրվա ընթացքում որևէ ստուգում չի իրականացվել, այն դեպքում, երբ 2017-ին իրենց կողմից բարձրաձայնվել է նախկին ռեկտորի կատարած ապօրինությունների մասին.

«Այստեղից հետևություն, որ լուծարման մեջ հետաքրքված են և՛  նախկին ռեկտորը, ով ՀՀԿ Շիրակի մարզի մարզային կառույցի ղեկավար էր, որպեսզի իր ղեկավարման ընթացքում կատարված ապօրինությունները չպացահայտվեն, և՛  ներկայիս իշխանությունները, որպեսզի նոր համալսարան ձևավորեն և իրենց ներկայացուցչին ռեկտորի պաշտոնում նշանակեն: Պատահական չէ, որ ռեկտորի` երկու անգամ տեղի ունցած ընտորւթյուններում ոչ ոք չընտրեց: Եթե անգամ Էյնշտեյնը գար և առաջարկեր ռեկտոր լինել, միևնույն է` այդ հոգաբարձուների խորհուրդը հանձայնություն չէր տա, քանր որ ենթադրաբար ունեն համապատասխան հանձնարարականներ»,- անփոփեց Համբարյանը: