Այս պահին Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը փակել են շինարարական ընկերությունները, որոնց կատարած աշխատանքի համար սեպտեմբերից գումարներ չեն վճարվել։
Politik.am-ի զրուցակից Գուրգեն Հովհաննիսյանը հայտնեց, որ սպասում են Կառավարությունից և Աժ-ից ներկայացուցիչների ժամանմանը: «Շուտով տեղ կհասնի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով երեկ ԱԺ ամբիոնից խոսեց այս խնդրի մասին»-ասաց նա:
Հարցին, թե այս պահին քանի աշխատակից են փակել ճանապարհը, Հովհաննիսյանը դժվարացավ հստակ քանակ նշել, միայն ավելացերց` բացականին շատ են:
Թվով 19 շինարարական ընկերությունները համագործակցել են «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ-ի հայաստանյան մասնաճուղի հետ, որի պարտքը վերը նշված ընկերություններին կազմում է 2.276.000.000 ՀՀ դրամ:
Կից ներկայացնում ենք այն նամակները, որոնք ընկերությունները ուղղել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ընկերությունների ցանկը:






