Սկսվել է Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու հատուկ օպերացիան

58Politik.am: Մեկնաբանություն: Սերժ Սարգսյանն երեկ խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ բարձրացվող խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո ֆեյսբուքի ամենաակտիվ օգտատերերը սկսեցին հայտարրաել, որ ցուցարարները հաղթել են և կարիք չկա մնալ  այլևս Բաղրամյան պողոտայում: Այս ընթաքում գերխնդիր է դարձել ազատել Բաղրամյան պողոտան պայքարող երիտասարդներից և այս իմաստով ընտրել են նրանց մոլորեցնելու ճանապարհը: Ֆեյսբուքում հանդիպած մի շարք գրառումներից հետո հասկանալի է դառնում, որ երիտասարդների մի մասը տուրք է տվել այս քարոզիչների հայտարարություններին և իրեն հաղած համարելով լքել է Բաղրամյան պողոտան: Իրականում խնդիրը նրանում է, որ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը ամենևին էլ հաղթանակ չէր և Բաղրամյան 26-ի քարոզիչների նպատակն է դատարկել  փողոցը, որպեսզի ոստիկանների գորը ավելի դյուրին լինի: Կարճ ասած արդեն իսկ սկսվել է Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու հատուկ օպերացիան:

Դիտվել է 273 անգամ
 


Այս թեմայով