Շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօր...

Շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  դուստրը` Մարիամ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծին:

«Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:

Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիները շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումները շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»,- գրել է նա: