Շարունակում ենք պահել ամենակարևոր «պոստերից»...

Արդեն երրորդ օրն է ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթապահություն են իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կամ ինչպես ընդունված է ասել՝ «Սորոսի» գրասենյակի մոտ` տեսնելու և ցուցադրելու, թե ովքեր են այցելում գրասենյակ:

«Տեղադրել ենք առաջին վրանը, շատ խորհրդանշական երաժշտություն ենք միացրել՝  Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»: Բանը նրանում է, որ Լարիսա Մինասյանը ատում է Արամ Խաչատրյանին՝ որպես կոմպոզիտոր, և մենք որոշել են այստեղ ամբողջ օրն Արամ Խաչատրյան հնչեցնել: Այս հնչյուններիր ներքո շարունակում ենք պահել մեր երկրի ամենակարևոր «պոստերից» մեկը, որտեղից ատալելություն է գեներացվում դեպի բանակ, դեպի դատաիրավական համակարգ, որտեղից փորձ է արվում պղծել ձեր երեխաների կրթական իրավունքը»,- այս մասին նախաձեռնության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտնեց դրա ղեկավար Նարեկ Մալյանը: