Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ սուտ լուրեր են տարածում Շարմազանովի կնոջ մասին

Ինչ սուտ լուրեր են տարածում Շարմազանովի կնոջ մասին

sharmՕրերս ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կնոջ անվան շուրջ որոշ շրջանակներ ինչ որ լուրեր են փորձում տարածել: Տարածվող լուրերում նշում են, որ նա կապ ունի ինչ որ աղանդավորական կազմակերպության հետ: Թեման այնքան մեծ արձագանք ստացավ, որ շատ հեղինակավոր անձիք հանդես եկան ի պաշտպանություն  Էդուարդ Շարմազանովի կնոջ՝ Լիլիթ Դավթյանի: Այս թեմային անդրադարձել է նաև տեր Վրթանես Բաղալյանը: Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

Ցավալի է, որ ոմանք իրենց իրավունք են վերապահում այլոց հավատքը քննելու, այն դեպքում, երբ Աստված ասում է.«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք»: Ավելի վիրավորական է, երբ բարեպաշատ և հավատացյալ մարդուն «հավատացյալ» են կոչում «աղանդավոր» իմաստով կամ էլ աղանդավորին հավատացյալ են կոչում: Համացնացում տեսնելով պարոն Էդուարդ Շարմազանովի տիկնոջ՝ Լիլիթ Դավթյանի հասցեին նմանատիպ արտահայտություն շատ վիրավորվեցի, որովհետև նրանց ընտանիքը Օձունի եկեղեցուն մոտ կանգնած հավատացյալ ընտանիք է: Բազմիցս այցելել են Օձունի եկեղեցի, մենք միասին եկեղեցում աղոթել ենք, մատաղ ճաշակել ու բաժանել: Պարոն Շարմազանովը ֆինանսապես աջակցում է Օձունում բակայն ճամբար կազմակերպելուն: Տիկին Լիլիթ Դավթյանը նույնպես աջակցում է Օձունի եկեղեցում տարբեր հոգևոր փոքրիկ ծրագրեր իրականացնել: Երեխաները էլ տարբեր առիթներով ինձ դիմում են , երբ խորհրդի կարիք են զգում: Սիրելի՛ լրատվամիջոցներ, ավելի լավ կլինի աղանդավորներ բացահայտելու կամ հավատաքնությամբ զբաղվելու փոխարեն ակտիվություն ցուցաբերեք, երբ հանիրավի եկեղեցուն կամ եկեղեցականերին քննադատում են կամ էլ գոնե հանիրավի քննադատությունները չհրապարակել կամ տարածել: Բոլորիս դատավորն Աստված, ինչ դատաստանով ուրիշներին դատեք, նույնով էլ Աստված դատելու է ձեզ:

Օրհնությամբ՝ Տեր Վրթանես

Դիտվել է 1,182 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy