Շաքարավազի շուկայում ներկրումների չափաբաժնի 2...

Մենք բենզինը ձեռք ենք բերում մեկ աղբյուրից։ Բայց երբ սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, կունենանք նաև գների տարբերակում։ Հիմա դրա վրա ենք աշխատում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով շաքարավազի գներին՝ պաշտոնյան նշեց, որ տվյալ ապրանքատեսակի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։

«Ուրախալի լուր հայտնեմ. հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոս փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն արտադրություն մեր երկրում չկա», - փաստեց նա։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ինչ վերաբերում է կոնյակի շուկային, ապա այստեղ խոսքը կարող է գնալ անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին։

«Ստուգումներ ենք իրականացնելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համընկնեն», - նշեց ՏՄՊՊՀ նախագահը։