Շանթ Հարությունյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

shant51-470x265Շանթ Հարությունյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Շահեն Հարությունյանը։
«Հունիսի 8-ից, հայրս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Այսօր՝ ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով և հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչև իր պահանջի կատարումը։»,- գրել է Շահեն Հարությունյանը:
Շահենը նաև ավելացրել է , որ «Վարդաշեն» ՔԿՀ- ում գտնվող, Շանթ Հարությունյանի գաղափարական ընկեր, նույն հոդվածով դատապարտված Վարդան Վարդանյանը նույնպես սկսել է հացադուլ, միանալով ընկերոջ պահանջին։
Պահանջը՝ նրանց առանձին խուց տեղափոխելն է։

 


Այս թեմայով