Սուրիկ Խաչատրյանը փորձում է նետվել կամրջից. նրան է մոտենում Գագիկ Շամշյանը

surik-khachatryan-liska-gorisՅա, պարոն մարզպետ էս դուք եք…

Politik.am:Քաղաքական հումոր: Ոստիկանները փակում են Կիևյան կամուրջը և արգելում մարդկանց մոտենլ կամրջի բազրիքին: Կամրջի եզրին նկատվում է  մի հաղթանդամ տղամարդ, որի տեսքից կարելի է  ասել, որ միլիոնների մեջ լող է տալիս: Տղամարդուն է մոտենում ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը.

-Յա, պարոն մարզպետ էս դուք եք,-ինքնասպանության փորձ կատարող Սուրիկ Խաչատրյանին ասում է Գագիկ Շամշյանը:

Ֆոտոլրագրողին է մոտենում Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը:

-Վեր տվեցի փռվիլդ ես տիեք,-Գագիկ Շամշյանին ասում է Զարզանդը:

-Յա հաստագլուղ, լեզիդ չտաս, էս ուզում ես շեֆիդ հետևից գնաս,-բարկանում է Գագիկ Շամշյանը և ֆոտոխցիկով մի կողմ հրում Զարզանդին: Մոտենում է մարզպետին:

-Պարոն մարզպետ էս ձեզ ինչ է եղել: Բա էն սոված քաղաքացին էլ ինքնասպան լինի դուք էլ: Հենա տղեդ նստած ա, ախպերդ հետախուզման մեջ ա: Բա էսպես կլինի պարոն մարզպետ: Բա ձեր ազնիվ ցեղը էսպես գնա ու կորչի:

-Մի կողմ քաշվի Շամշյան, թե չէ Զարզանդը ինքնապաշտպանության կդիմի: Հեռու գնա ես բողոքում եմ անարդարության դեմ,-ասում է մարզպետը:

-Ինչ անարդարություն պարոն Խաչատրյան,-զարմանում է ֆոտոլրոգրողը:

-Դե իմ անմեղ որդուն ձերբակալել են: Ինքը երկրապահի հրամնատար ա, բա արժի ազգի նվիրյալ զավակին ձերբակալել: Եվ էն դեպքում, երբ տղաս ծանր հիվանդ է,-ասում է Մարզպետը:

-Դա՜: Չե պարոն մարզպետ ձեր դեպքը լուրջ է: Հիմա կզանգեմ գեներալին,-ասում է Շամշյանը և զանգում Վլադիմիր Գասպարյանին,-ալո, ալո գեներալ ջան Գագոն ա: Դե Շամշյան Գագոն: Պարոն գեներալ Սյունիքի մարզպետը ուզում ա ցած նետվի,-ասում է Գագիկը:

-Ոնց թե ուզում ա ցած նետվի: Սաղ սյունիքը իր դարդից ա ցած նետվում, ինքն ում դարդից ա էդ քայլին գնում,-լսափողի մյուս ծայրից լսվում է Վլադիմիր Գասպարյանի ձայնը:

-Դե չգիտեմ գեներալ ջան: Սուրիկն ասում է, թե իր որդու հետ անարդար են վարվել և հիմա ինքը այս կերպ ա բողոքում,-ասում է Շամշյանը:

-Տո ինչ անարդարություն: Գագիկ հեռախոսը տուր Սուրիկին,-ասում է ոստիկանապետը:

Գագիկ Շամշյանը հեռախոսը մեկնում է Սուրիկ Խաչատրյանին: Մարզպետը մինչ հեռախոսը վերձնելը կանչում է Զարզանդին,-Զարզանդ եկ մի: Եկ բռնիր չընկնեմ, մինչև խոսեմ գեներալի հետ:

Զարզանդը գալիս ամուր բռնում է Սուրիկ Խաչատրյանին: Մարզպետը վերցնում է  հեռախոսը,-ալո: Ահա պարոն գեներալ: Լսում եմ: Լու՞րջ: Է , բա մի բերան ասեիք: Դե լավ կտեսնվենք,-ասում է Սուրիկ Խաչատրյանը և իջնում կամրջի բազրիքից,-Զարզանդ գնացինք:

Բոլորը զարմացած են: Զարմացած է նաև Զարզանդը,-շեֆ բա էդ ինչ ասեց:

-Բան չէ, ասեց Տիգրանը մեր հերոս տղեն ա հո չենք դատելու: Սա ուղղակի ձև ա ժողովրդին համոզելու, որ զոռբայության վերջն եկել ա, ասում է Սուրիկ Խաչատրյանը և տմբտմբացնում Զարզանդի ուսին ու նստում մեքենան:

Անի Ասլյան

Դիտվել է 6,926 անգամ
 


Այս թեմայով