Սեյրան Օհանյանը` իր կնոջ շուրջ շրջանառվող լուրերի մասին

ռուզանԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր կնոջ վերաբերյալ մամուլում հրապարակվող լուրերին: «Երբ եղել են հրապարակումներ, որոնք վերաբերվել են ինձ կամ բանակին, ես դրանք սառնասրտորեն եմ տարել», — ասել է նախարարը՝ ավելացնելով, որ նման դեպքերում ինքը հրահանգել է հերքել իրականության չհամապատասխանող լուրերը, իսկ երբ հրապարակվող լուրերը համապատասխանել են իրականությանը, ապա` ներկայացնել այն աշխատանքները, որոնք ՊՆ-ն անում է այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: Նախարարն իր կնոջ մասին հրապարակվող լուրերը անվանել է բացարձակ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: «Տարածվող լուրերը որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը. դրանք ուղղակի սուտ են», — ասել է Սեյրան Օհանյանը:

Դիտվել է 136 անգամ
 


Այս թեմայով