Սեյրան Օհանյանը պայքարում է Բաղրամյանի շարժման դեմ

սեյրան-նկարԵրևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է անժամկետ նստացույցը: Արդեն իսկ ձևավորվել է նոր համակարգող խումբ, որը նոր քայլեր է մշակում հետագա պայքարի համար: Իշխանությունները հասարակության անդրդվելիությունից արդեն իսկ անհանգստացած են և անում են ամեն ինչ, որպեսզի Բաղրամյան պողոտայում պայքարող քաղաքացիների թիվը գնալով փոքրանա: Politik.am-ի տեղեկություններով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի զորմասերի հրամանատարներին հրահանգել է, որպեսզի արգելեն պայմանագրային զինծառայողներին աշխատանքային ժամերից դուրս մասնակցել Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիաներին: Երեկվանից արդեն իսկ Երևանի և երևանամերձ տարբեր զորամասերում պայմանագրային զինծառայողների հետ կազմակերպվել են ժողովներ, որտեղ նրանց փոխանցվել է նախարարի հրահանգը: Երեկ՝ հուլիսի 2-ին, ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև այդ հարցին, սակայն պաշտոնական հաղորդագրությունն այլ բան է ասում.«Խորհրդակցության ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զինանձնակազմի զգոնությունն ու կարգապահությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դիտվել է 274 անգամ
 


Այս թեմայով